Աշխատանքի նկարագրություն: DVcoding փնտրում է ՍՄՄ մասնագետ (երկարաժամկետ): Թեկնածուն պետք է հաջողության փորձ ունենա մարքեթինգի և վաճառքների ոլորտներում:
Աշխատանքային պարտականություններ:
- Մշակել և իրականացնել սոցիալական մեդիայի մարքեթինգային ռազմավարություն՝ արդյունավետ խթանումներ ապահովելու համար;
- Ստեղծել և պահպանել սոցիալական մեդիայի բովանդակության օրացույց՝ Facebook-ի, Instagram-ի և այլ հարթակների համար;
- Ամեն օր ստեղծել, խմբագրել, հրապարակել և տարածել ներգրավող բովանդակություն (օրինակ՝ բնօրինակ տեքստեր, լուսանկարներ, ռիլեր, պատմություններ);
- Կառավարել սոցիալական մեդիայի գովազդային արշավները և ներկայացնել կատարողականության զեկույցներ;
- Հետևել միջազգային սոցիալական մեդիայի միտումներին և ներկայացնել համապատասխան զեկույցներ;
- Առաջարկել և իրականացնել նոր ֆունկցիաներ՝ ապրանքանիշի ճանաչումը բարձրացնելու համար:
Պահանջվող որակավորումներ:
- Հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն;
- Սոցիալական մեդիայի էջերի կառավարման առնվազն 2 տարվա փորձ;
- Սոցիալական մեդիայի վերլուծական գործիքների գերազանց իմացություն;
- Ուժեղ վերլուծական, պլանավորման, բյուջետավորման, կազմակերպչական և մարքեթինգային հմտություններ;
- Բանավոր և գրավոր հաղորդակցման գերազանց հմտություններ;
- Թիմային աշխատանքի և հաղորդակցման ուժեղ հմտություններ:
Պահանջվող թեկնածուի մակարդակը: Միջին մակարդակ
Դիմել Այստեղ